News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Լոռիի մարզում շարունակում են ապօրինի հատել անտառը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, հերթական հատումը կատարվել է Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին` Թեժ լեռան հովտում: Մեր թղթակցի փոխանցմամբ, հատվել է մոտ 10 կեչի ծառ, որոնք ոչ կնիքված են եղել, ոչ էլ համարակալված: Տեսարանից հնարավոր է ենթադրել, որ ծառահատումները նոր են, քանի որ թե հատված ծառերի կոճղերը եւ թե հատումից առաջացած թեփը թաց է եղել: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ իրենք տեղյակ են կատարվածից ու այժմ ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում ծառահատումները կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հավելենք, որ այնտեղ, որտեղ կատարվել են հատումները, օրինական հատատեղ չկա, առավել եւս կեչիների համար:

Լուսանկարները եւ տեսանյութը` Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ