News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության ուրացումը նախորդ դարասկզբի ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Այս մասին, այսօր` մարտի 10-ին, ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց Հայաստանի նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ Հայաստանը պետք է կարողանա այդ ուղերձը հասցնել աշխարհի բոլոր պետություններին ու ազգերին:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճիրը շարունակվում է այսօր: Հենց հիմա: Շարունակվում է` ժխտելով ակնհայտ փաստը: Հայության եւ ողջ մարդկության խնդիրն է դադարեցնել հանցագործությունը, որ ամեն օր, ամեն ժամ իրականացվում է մեր աչքի առաջ»,- նշեց ՀՀ նախագահը, հավելելով, որ Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերի համադրմամբ շարունակվում է նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Նշենք, որ Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: 

Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ