News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ո’չ մեծամասնական, ո’չ համամասնական ընտրակարգով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին, այսօր` մարտի 13-ին, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Նոր ժամանակների» ղեկավար Արամ Կարապետյանը, իր այդ որոշումը բացատրելով նրանով, որ չի հավատում, թե հնարավոր է Հայաստանում ընտրությունների միջոցով փոփոխությունների հասնել:

Նա փոփոխությունների հասնելու երկու ճանապարհ առանձնացրեց, որոնցից մեկն ընտրություններն են եւ որը ԱՊՀ երկրներում չի գործում, իսկ մյուսը, ըստ նրա, փողոցն է: «Այսօր աշխարհում բոլոր փոփոխությունները տեղի են ունենում փողոցի միջոցով»,-ընդգծեց նա:

Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն արձագանքելով Արամ Կարապետյանի խոսքին, բերեց Լիբիայի օրինակը, որտեղ քաղաքացիական պատերազմի արդյունքում երկիրը «վերացավ քարտեզի վրայից»: Նա նշեց, որ իրենք դեմ են երկրորդ ճանապարհին եւ համոզված են, որ հայ հասարակությունը եւս երբեք չի գնա արաբական սցենարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ