News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 13-ին, ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից  NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը` կարեւորելով այն ներհայկական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից:

Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ