Վրաստանի նախագահի նախաձեռնությունը, որ ենթադրում է ազգային փոքրամասնությունների համար բարձրագույն կրթության մատչելիության բարձրացում, շարունակվում է, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:
Միացյալ ազգային քննություններում հայ եւ ադրբեջանցի դիմորդները հատուկ քվոտաներ կունենան, նրանք քննություն կտան միայն մայրենի լեզվով եւ կանցնեն վերապատրաստման ֆակուլտետ: Նրանք մեկ տարի վրացերենի ինտենսիվ կուրս կանցնեն, իսկ հաջորդ տարվանից կշարունակեն ուսումը ցանկալի ֆակուլտետում:
Կրթության նախարար Դմիտրի Շաշկինը Թբիլիսիի պետհամալսարանում հանդիպել է հայկական եւ ադրբեջանական դպրոցների 10-րդ դասարանցիների հետ եւ նրանց ծանոթացրել ծրագրին, պատասխանել դիմորդների հարցերին:
Նոր ծրագիրն ամեն տարի կիրառում են ավելի շատ ոչ վրացալեզու դիմորդներ, իսկ 2010թ. նրանք ընդամենը երեքն էին: