News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ խայտառակ դեպք է տեղի ունեցել մարտի 14-ին ՀՀ ԶՈՒ Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանությունում:

Հայտարարությունում ասվում է.

«Զորամասերից մեկում դեռեւս մեկ ամիս առաջ (ուշադրություն դարձրեք այս փաստի վրա) տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով մի խումբ զինվորների բերման են ենթարկել Ռազմական ոստիկանություն եւ դաժան ծեծի ենթարկել:

«Չենք լռելու»-ի հավաստի տեղեկություններով, այդ խուլիգանությանը անմիջական մասնակցություն են ունեցել Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռ. Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:

Զինվորներից առավել մեծ վնասվածքներ է ստացել (դեմքի շրջանում) Արսեն անունով սեւանցի մի երիտասարդ, որին «լռեցնելու» նպատակով, ծեծելուց հետո, հետ են տարել զորամաս, արձակուրդ ձեւակերպել եւ, պահանջելով որեւէ մեկին չպատմել կատարվածի մասին, տուն ուղարկել:

Այս ամենում առավել մեծ զզվանք է առաջացնում զորամասի հրամանատարի կեցվածքը, որը Ռազմական ոստիկանության հետ հարաբերությունները չսրելու նպատակով, համաձայնել է մտնել այդ կեղտոտ խաղի մեջ` ռազմական ոստիկանների ձեռքերից ծեծված վիճակում ընդունելով զինվորին եւ տուն ուղարկելով:

Հատկանշական է, որ Արսենը մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջադեպի գործում է ներգրավվել զուտ որպես վկա:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ զինվորներին ծեծի ենթարկելը հայկական բանակում սովորական երեւույթ է: Այն հատկապես տարածված է Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող զորամասերում, ուր հիմնականում ծառայում են որեւէ «տանիք» չունեցող երիտասարդներ: Այդ հանգամանքը թեւեր է տալիս խուլիգան սպաներին: Ու եթե անգամ գլխավոր շտաբում նստած բարձրաստիճան զինվորականները ցանկանում են որեւէ բան փոխել, բայց ոչինչ չի ստացվում, ապա թող ընդունեն սեփական անզորությունը եւ իրավիճակին չտիրապետեպու հանգամանքը:

Եթե Երեւանում են նման դեպքեր տեղի ունենում, ապա միայն պատկերացնել կարելի է, թե ինչ է կատարվում հեռավոր զորամասերում եւ ռազմական ոստիկանական բաժանմունքներում: Եվ այս իրավիճակում հարցի միակ լուծումն է մնում չլռելը: Որ մեր տղերքը ծառայեն հանգիստ»:

Տպել
Ամենաշատ