News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 16-ին, ժամը 15.33-ին «1-03» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Ավելի ուշ ժամը 15.48-ին «1-02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաեւ Նալբանդյան 130 հասցեում:

Ժամը 16.07-ին «1-02» ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ