News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանին, այսօր` մարտի 16–ին, գումարած հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երեւանի 2011թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, համաձայն որի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 51,15 մլն դրամ, ծրագրված (ճշտված) 59, 72 մլն դրամի նկատմամբ կամ ծրագրային ցուցանիշները կատարվել են 85.6%-ով:

Տարեսկզբին հաստատված բյուջեի ծրագրված ցուցանիշի համեմատ փաստացի եկամուտները կատարվել են 91.7%-ով:

Համաձայն հաշվետվության՝ Երեւանի 2011-ի բյուջեի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները ավել են 2010 թվականի փաստացի ցուցանիշից 2362802.2 հազ. դրամով, իսկ սեփական եկամուտները 2010 թվականի համապատասխան ցուցանիշից ավելի են 10.4%-ով կամ 1259825.4 հազ. դրամով: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հաշվետվությունը ներկայացնելիս նաեւ նշել է,  որ 2011 թվականի բյուջեի պարտքեր չեն թողնվել եւ փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են:

Ավագանու որոշմամբ սահմանվել է նաեւ քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երեւանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը, որն ուղղված է Երեւան քաղաքի շրջակա միջավայրի վրա շինարարական աշխատանքների ազդեցությունը նվազեցնելու, փողոցների երթեւեկության եւ հետիոտն անցումների անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակների տարանջատման ու սանիտարական պատշաճ վիճակն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ