News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկան մարտի առաջին 2 շաբաթների ընթացքում ակտիվացման նշաններ ցույց չի տալիս: Թեեւ մարտի 8-ին տեղի է ունենում առեւտրի շրջանառության աճ` ի հաշիվ նվերների գնման ու տոնական սեղանների պատրաստման, արտարժույթի շուկայի վրա դա էական ազդեցություն չի թողել: Նշենք, որ նախորդ տարիներին նման ազդեցություն նկատվել է` դոլարի առաջարկի ավելացման միջոցով: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվության` մարտի 1-15 ժամանակահատվածում շուկայում բանկերի կողմից գնվել է մոտ 135 մլն դոլար եւ վաճառվել 136 մլն դոլար, ինչն էապես չի տարբերվում նախորդ շաբաթների ցուցանիշից:

Սովորաբար մարտ-ապրիլին տնտեսական ակտիվությունը կաշկանդող սեզոնային գործոնները վերանում են, ինչն անդրադառնում է նաեւ ֆինանսական շուկայի ցուցանիշների վրա, սակայն եղանակային անբարենպաստ պայմանները ակնհայտորեն ձգձգում են շինարարական ու գյուղատնտեսական աշխատանքները:

Վարկային շուկայում եւս աշխուժացում չի նկատվում: Փետրվարի 27-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 53.3 մլրդ դրամ (համարժեք է մոտ 135 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 94.1 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթների համեմատ` այստեղ եւս աշխուժացում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ