News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 17-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաեւ երկու հայկական հանրապետությունների բուհերի միջեւ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ