News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը «Մաշտոցի այգում հերթապահող մի խումբ ոստիկաններ» ստորագրությամբ բաց նամակ է ստացել, ուղղված ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պարոն Գասպարյան, հաշվի առնելով Ձեր դիրքորոշումները ՀՀ ոստիկանի, հասարակության մեջ նրա դիրքի եւ դերի, նրա կարգավիճակի մասին Ձեր պատկերացումները, խնդրում ենք.

Ուշադրություն դարձնել Մաշտոցի այգում, հասարակական միջոցառումների ժամանակ որոշ ակտիվիստների վերաբերմունքին ՀՀ ոստիկանների նկատմամբ: YouTube-ում հայտնված բազմաթիվ տեսահոլովակներ վկայում են, որ ՀՀ ոստիկանը ենթարկվում է վիրավորանքների, հեգնանքի՝ որոշ դեպքերում դառնում ծիծաղի առարկա: Բնականաբար հասկանում ենք, որ ակտիվիստների մեջ կան հատուկ պատրաստված անձիք, ովքեր միտումնավոր եւ կազմակերպված են դա անում, եւ անում են հաշվարկված զգուշությամբ: Ովքեր եթե անգամ ուղղակի վիրավորանք չեն էլ հասցնում, միեւնույն է հեգնում են եւ ոստիկաններին փորձում են կանգնեցնել ծիծաղելի եւ անհարմար վիճակի առաջ` ինչը նույնպես ոտնահարում է մեր արժանապատվությունը: Նման դեպքերում, երբ չկա կոնկրետ վիրավորանք, բայց կա ժողովրդի լեզվով ասած «ձեռ առնելու» եւ ծիծաղի առարկա դարցնելու փորձեր, կամ ոստիկանի վրա ծիծաղելու լկտի պահվածք, համարժեք կամ ոչ համարժեք ի՞նչ քայլեր կարող է եւ պետք է ձեռնարկի տվյալ ոստիկանը, կամ ոստիկանությունը:

Մենք կողմնակից չենք կոշտ մեթոդների: Մենք չենք ցանկանում հայ մարդու, ՀՀ քաղաքացու հանդեպ կոշտ մեթոդներ կիրառել, բայց հասարակությունն էլ պետք է հասկանա, որ մենք էլ որպես ՀՀ քաղաքացի, որպես օրենքի ներկայացուցիչ իրավունք ունենք չհայտնվել նման իրավիճակներում կամ հայտնվելուց հետո իրավունք ունենք որոշակի քայլեր կիրառել մեր՝ ՀՀ ոստիկանների ինքնասիրությունը վիրավորողների նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ