News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ըստ մամուլի տեղեկությունների, ԼՂՀ Հադրութի զորամասերից մեկում զորամասի գումարտակների հրամանատարներին եւ գումարտակների վարչության սպաներին պարտադրում են մաքրել զորամասի զուգարանները:

Ըստ այդմ, նշվում է, որ բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգ է տրվել՝ զորամասերում նման ակցիաների միջոցով ձերբազատվել զուգարանները մաքրող քաղաքացիական վարձու աշխատողներից եւ այդ աշխատանքը բարդել զինծառայողների վրա:

Այս կապակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է.

«Զինվորական ծառայությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար առաջնահերթ խնդիր է անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանների, այդ թվում  նաեւ ներզորանոցային մաքրության շարունակական բարելավմանն ուղղված գործընթացների իրականացումը: Հենց այդ նպատակն էին հետապնդում օրերս Պաշտպանության բանակի մի շարք զորամասերում կազմակերպված ցուցադրական պարապմունքները, որոնց շուրջ, ցավոք, մի շարք լրատվամիջոցներ, թերեւս ոչ լիարժեք տեղեկացված լինելու հանգամանքից ելնելով, մարտի 17-ին տարածեցին անհիմն մեկնաբանություններ առ այն, թե իբր բանակի զորամասերում զինվորներին ստիպում են մաքրել զուգարանները: Վերոնշյալ ապատեղեկատվության հեղինակներին իրազեկում ենք, որ ՊԲ-ում նշված աշխատանքներն իրականացնում են համապատասխան հաստիքներ զբաղեցնող բանվոր-ծառայողները: Իսկ տարածված լուրերը ոչ այլ ինչ են, քան բանակին հասցեագրված հերթական հերյուրանք»:

Տպել
Ամենաշատ