Սիրիայի Հալեպ քաղաքի քրիստոնեական թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում, նախնական տվյալներով, հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Զոհերի թվում չկան ոչ ազգությամբ հայեր, ոչ Հայաստանի քաղաքացիներ»,-հայտարարեց զրուցակիցը:Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հալեպի բնակելի թաղամասերից մեկում, փոստային բաժանմունքի մոտ պայթել էր ականապատ ավտոմեքենան:
Ահաբեկչության արդյունքում զոհվել էր 3, վիրավորվել առնվազն 25 մարդ: Միջադեպի պատճառները ճշտվում են:Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: