News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, այսօր՝ մարտի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ալավերդի քաղաքի միջքաղաքային «ԳԱԶԵԼ» մակնիշի 5 համարի երթուղին սպասարկող ավտոմեքենան, նախնական տվյալներով, հարվածել է Ալավերդիի ոստիկանության պատին եւ ընկել գետը:

Դեպքի վայր են ժամանել Լոռիի փրկարարները, Ալավերդիի փրկարար ծառայության պետ Արմեն Բարսեղյանի գլխավորությամբ: Գետն ընկած «ԳԱԶԵԼ»-ից փրկարարները դուրս են բերել 50-ամյա Էրիկ Ծատուրովին եւ 18-ամյա Գրիգորի Ծատուրովին եւ տեղափոխել հիվանդանոց: Նրանք հայր եւ որդի են:

Բժիշկների գնակատմամբ, նրանց վիճակը ծանր է:

Տպել
Ամենաշատ