News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում նռնակ են նետել, որից հետո բռնկված հրդեհից տուժել են Իրանի քաղաքացիներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` մարտի 20-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող դիսկո-ակումբում ուզում են ռումբ պայթեցնել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.15-ի սահմաններում, անհայտ անձը նռնակ է գցել նշված ակումբի 2-րդ հարկի սրահը:

ԱԻՆ մամուլի ծառայության տվյալներով, հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով եւ միջանցքը՝ մոտ 200 քմ: Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ` 31-ամյա Նարիման Սալենիպուրը, 32-ամյա Ալիռեզա Մինային եւ 30-ամյա Ահմեդ Փոլադբուզը:

25-ամյա Նատիսե Քոնզադին, 32-ամյա Զահրո Ասադը, 24-ամյա Նազդե Նեմալը, 31-ամյա Գարիուսի Մարիամը, 10-ամյա Հուսեին եւ 4-ամյա Ֆաթիմա Թայլիները եւ Հայաստանի քաղաքացի, 34-ամյա Վահե Միրաքյանը ծխահարվել են եւ տեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)` տեղափոխվել են  «Արմենիա» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ մարտի 20-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:

 Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Այրվել է 250 քմ ընդանուր մակերեսով տարածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ