News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը կենդանի խոզերի, ինչպես նաեւ խոշոր եւ մանր եղջրավոր անասունների ներմուծում չի իրականացնում այն երկրներից, որտեղ վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցվել են բլյութանգի` «կապույտ լեզվի» դեպքեր: Հետեւաբար, երկրում ընտանի կենդանիների հիվանդության վտանգ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է  գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը:

Ըստ Հովհաննիսյանի` ընթացիկ տարվա վերջին ամիսների ընթացքում Հայաստանը ներկրել է կենդանի խոզեր եւ մանր եղջրավոր անասուններ Դանիայից, Չեխիայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Վրաստանից: Վրաստանից հիմնականում ներկրվում են ոչխարներ, որոնք Հայաստանով ուղարկվում են Իրան. «Մենք փորձում ենք խուսափել ներկրումներ անել այն երկրներից, որտեղ վերջին 10 տարիների ընթացքում գրանցվել են նմանատիպ վարակների բռնկումներ»:

Հիմնականում, նրա խոսքով, Հայաստանում խոզերը եւ եղջրավոր անասունները ներկրվում են բազմացման նպատակով, մսի համար նախատեսված չեն:

Նշենք, որ Ռուսաստանը մարտի 20-ից ժամանակավորապես դադարեցրել է կենդանի խոզերի, ինչպես նաեւ  խոշոր եւ մանր եղջրավոր անասունների ներկրումը Եվրամիությունից: Այդ միջոցառումը Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության վարչությունը ձեռնարկել է եվրոպական երկրներում Շմալենբերգի վարակի հարուցած հիվանդության հաճախակի բռնկումների պատճռով, նաեւ այլ`բլյութանգ հիվանդության:Երկու վարակն էլ շատ վտանգավոր են կենդանաբուծության համար:

Կիրառվող սահմանափակումները վերաբերում են միայն մորթելու համար նախատեսված կենդանիներին:  Անասնաբույժների խիստ վերահսկողության տակ գտնվող տոհմական անասունների ներկրումն արգելված չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ