News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին, ժամը 16.52-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Աբովյան 30 շենքի 2-րդ բնակարանից ահազանգ է ստացվել, սակայն բնակիչը վատառողջ է եւ չի կարողանում բացել բնակարանի դուռը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Մինչեւ փրկարարների ժամանումը՝ բնակարանի դուռը տեղի ուժերով բացվել է, եւ «1-03» ծառայության աշխատակիցները տան բնակչուհի, 79-ամյա Թամարա Նադիվաձեին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ