News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային Ժողովը երրորդ եւ վերջին ընթերցմամբ ընդունել է ընդունեց արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրինագիծը: Փաթեթը, որ ներկայացրել էր կառավարությունը, ներառում էր Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը: Փաթեթին կողմ են քվեարկել 67 պատգամավորներ` իշխող կոալիցիայի անդամները, իսկ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները, ինչպես առավոտյան կայացած քվեարկությանը, այնպես էլ երրորդ ընթերցմամբ քվեարկությանը չեն մասնակցել:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, առավոտյան կայացել էր երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը, եւ փաթեթին կողմ էր քվեարկել 68 պատգամավոր: Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը պետք է կայանար երեկ` մարտի 21-ին, սակայն Սամվել Նիկոյանը հետաձգել էր քվեարկությունը` մտավախություն ունենալով, որ այն կարող է չանցնել:

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մարտի 1-ին 67 կողմ, 1 դեմ եւ ոչ մի ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Երրորդ ընթերցումից հետո օրինագիծն ուղարկվել է նախագահին` վավերացման համար:

Ընդդիմությունը անընդունելի է համարում օրենքի նախագիծը` նշելով, որ այդ օրենքով սահմանափակվում են խորհրդարանի լիազորությունները, նաեւ նախադեպ է ստեղծվում զինված ուժերը ներքաղաքական գործընթացներում օգտագործելու համար, ինչը հակասում է սահմանադրությանը: Օրինագիծը հակասահմանադրական էր համարել նաեւ հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ