News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է «Կենտրոն» հեռուստաընկերության  «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Պարոն Ղազարյան, հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակը: Ձեր անունն այնտեղ չկար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղեի լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ:

Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:

 Ես կմնամ անկախ լրագրող: Մենք պատրաստվում ենք նոր եթերաշրջանի եւ կփորձենք հեռուստադիտողներին ներկայացնել ողջ քաղաքական սպեկտորը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն: Կփորձենք դառնալ ՀՀ քաղաքացուն արժանի հեռուստատեսություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ