News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակ մարտի 22-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել ոչ քրեական վիրավորանքի մասին, որ մի կին փոշի է լցրել Քիմ Քարդաշյանի վրա Վեսթ-Հոլիվուդի հյուրանոցներից մեկում: Այդ մասին հաղորդում է Los Angeles Times-ը:

Շերիֆի օգնականները ժամանել են հյուրանոց, որտեղ Քարդաշյանը միջոցառում էր իրականացնում: Նրանց հաղորդել են, որ Քարդաշյանը կանգնած է եղել հյուրանոցի շքասրահում, երբ մի կին ենթադրաբար ինչ-որ փոշի է լցրել Քարդաշյանի վրա: Կնոջը ձերբակալել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, որոնք նաեւ բժիշկներ են հրավիրել:

Քարդաշյանը հրաժարվել է բժշկական օգնությունից եւ ասել, որ մեղադրանքներ չի ներկայացնում: Նա վերադարձել է իր սենյակ, փոշին մաքրել եւ վերադարձել միջոցառմանը:

Կնոջը, ում անունը չի հաղորդվում, ազատ են արձակել:

Տեսանյութը եւ լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ