News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը բացառիկ դեպք է, երբ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը նույն բանն են ցանկանում: Դրանով էլ նրա բացառիկությունն ավարտվում է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսաստանյան ինստիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը:

Հարցին, թե ինչպիսի արդյունքների է հասել ԵԱՀԿ Մինսկի խումբը իր գոյության քսան տարվա ընթացքում, զրուցակիցը պատասխանեց. «Դժվար է ասել, կարելի՞ է արդյոք նրա ջանքերին վերագրել հակամարտության գոտում ռազմական գործողությունների չվերսկսման փաստը: Հնարավոր է: Դժվար է դատել: Սակայն մնացած հարցերում այդ կառույցը  ոչինչ չի արել»:

Քաղաքագետի կարծիքով` ռազմական գործողությունների ձգձգումը միակն բան է, որը ենթադրաբար կարելի է համարել ԵԱՀԿ ՄԽ ձեռքբերումը: «Հենց ձգձգում, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը խաղաղությամբ հնարավոր չէ լուծել: Այդ առումով Մինսկի խումբը պարզապես անօգուտ է: Կլինի պատերազմ»,-եզրակացրեց Խրամչիխինը:

Նշենք, որ որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի ստեղծման ժամկետ է նշվում 1992թ. մարտի 24-ը: Հենց այդ օրը Հելսինկիում ԵԱՀԽ գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հարցով համաժողով հրավիրել: Համաժողվին մասնակցեցին Հայաստանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Շվեդիան, ինչպես նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան: Համաժողովի նպատակը  հրադադարին հասնել էր եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունների սկսումը: Բելառուսը վերջնական բանակցությունների համար առաջարկեց իր մայրաքաղաքը, որտեղից էլ առաջացավ խմբի անվանումը` Մինսկի խումբ:

Այդ պահից սկսած Մինսկի խումբը որպես  միջնորդ է հանդես գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ