Այսօր` մարտի 24-ին, տարբեր ժամերի ինքնասպանության դեպքեր են տեղի ունեցել Շիրակի եւ Արմավիրի մարզերում:
Ժամը 16-ի սահմաններում Շիրակի մարզի Ազատան գյուղում իր տան տանիքում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 46-ամյա Խըդըր Յուսուբյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոստիկանության լրատվության վարչությունից:
Մեր տեղեկություններով, Խըդըր Յուսուբյանը տառապում էր հոգեկան հիվանդությամբ:
Իսկ առավոտյան Էջմիածին քաղաքում 32-ամյա մի աղջիկ իրենց տան նկուղում դարձյալ ինքնասպանություն է գործել` կախվելու միջոցով:




























