News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի շուրջ դարձել է ավելի անզիջում հենց թուրքական լոբբիի պատճառով: Այսօր` մարտի 27-ին, լրագրողներին նման կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ Արիստակես Սիմավորյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի Սեուլում կայացած հանդիպման արդյունքները: Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումը եւ նրա ղեկավարության հակահայկական հայտարարություններն, ավելացրել է նա, պայմանավորված են հենց Թուրքիայի աջակցությամբ, որը երկար տարիների ընթացքում հայտարարում է Մինսկի գործընթացի անարդյունավետության մասին:

Նշենք, որ Օբամայի հետ վերջին հանդիպման ժամանակ այդ մասին Էրդողանը կրկին հիշեցրել է: Նա նաեւ կոչ է արել ԱՄՆ-ի ղեկավարին զերծ մնալ   ամեն տարի ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության օրինագծի վերանայումից: Այնուամենայնիվ, ավելացրել է Սիմավորյանը, այդ հարցում Թուրքիայի դիրքորոշումը մի փոքր թուլացել է ԱՄՆ-ի Կոնգրեսում իսրայելական լոբբիի նախկին աջակցության բացակայության հետեւանքով:

«Ադրբեջանում շատերն առ այսօր քննարկում են տեսակետը, որ պարտությունը եւ յոթ շրջանների կորուստը առաջին հերթին կապված է 1992-93թթ. Թուրքիայի անգործության հետ: Թուրքիան փորձում է հարթել այս հարցը եւ ոչ միայն փոխել բանակցությունների ձեւաչափը, այլեւ դրանում տեղ զբաղեցնել: Դա անելը դժվար կլինի, հաշվի առնելով այն, որ հարեւան Իրանը թեեւ բանակցող կողմ չէ, բայց նաեւ կողքից դիտող էլ չէ», – նշել է Սիմավորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ