News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի իշխանությունները համաձայնել են ՄԱԿ-ի եւ Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի հետ` ուղղված երկրում ճգնաժամի հաղթահարմանը:

Անանի ներկայացուցիչ Ահմեդ Ֆազին հայտնել է, որ արդեն ստացել են Սիրիայի կառավարության գրավոր համաձայնությունը 6 կետից կազմված պլանին:

Նրա խոսքով, Անանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված իր պատասխան նամակում Սիրիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ ձեռնամուխ լինել իր պարտականությունների կատարմանը, հաղորդում է Dni.ru-ն:

Հիշեցնենք, որ փաստաթուղթը կազմված է 6 կետից, որից առաջինը բոլոր կողմերից զինված բռնության դադարեցումն է` ՄԱԿ-ի հսկողության ներքո, սկսած երկրի խոշոր քաղաքներից երկրի բանակի ստորաբաժանումների դուրս բերումից:

Անանի պլանում առաջարկվում է նաեւ ապահովել հումանիտար օգնությունը զինված հակամարտությունից տուժած շրջաններին հասցնելը, նաեւ ազատել ապօրինաբար ձերբակալված մարդկանց:

Հիշեցնենք, որ օրերս Քոֆի Անանը Մոսկվայում քննարկել է իր նախաձեռնությունը ՌԴ ղեկավարության հետ, որից հետո մեկնել է Չինաստան, նույն հարցը քննարկելու նաեւ այդ երկրի ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ