News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակը բավականաչափ ինտենսիվ եւ կազմակերպված է աշխատում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը ԵՄ-ի մանդատով փոխարինելու հարցն այսօր չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:

«Համանախագահող եռյակը բավականաչափ կառուցողական աշխատանք է տանում, եւ վերջին շրջանում ինտենսիվ կապերի հետ մեկտեղ մեծացել է նաեւ փաստաթղթերի ծավալը, որոնք կարգավորվում են ամենատարբեր մակարդակներով, այդ թվում բարձրագույն մակարդակով»,-ասել է Լուկաշեւիչը: Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարությունը, որտեղ նրանք օժանդակություն են հայտնել ղարաբաղյան հարցի լուծմանն ուղղված ջանքերին, վկայում է, որ կա դիտարկում եւ ազդեցություն հակամարտող կողմերի վրա:

Լուկաշեւիչի խոսքով, անհրաժեշտություն կա, որ ՄԽ-ն իրականացնի ղարաբաղյան հակամարտող կողմերի ազդակը, որը տրվել է հունվարին Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, երբ Բաքուն եւ Երեւանը հայտարարեցին, որ պատրաստ են արագացնել քայլերը կարգավորման հիմնական սկզբունքների սահմանման ուղղությամբ: «Հավանաբար, այդ ազդակը ցույց է տալիս, որ ՄԽ-ի ձեւաչափը կայացել է, եւ խմբի պոտենցիալը սպառված չէ»,-ասել է Լուկաշեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ