News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական աճը 2012 թ., ըստ ԱՄՀ կանխատեսումների, կկազմի 3.8 %: Այդ մասին այսօր` մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Նա նաեւ հիշեցրեց, որ նախորդ կանխատեսմամբ (այն հնչեցվել է դեկտեմբերին) տնտեսական աճի կանխատեսումը 4 % էր:

Կանխատեսման նվազումը Մ. Հորթոնը պայմանավորեց արտաքին միջավայրում անբարենպաստ զարգացումներով, մասնավորապես` Եվրոպայի տնտեսական աճի դանդաղեցմամբ:

Հիշեցնենք, որ պետական բյուջեի մասին օրենքով` տնտեսական աճը Հայաստանում 2012 թ. կանխատեսվել է 4.2 %, իսկ 2011 թ., ըստ նախնական գնահատականների, կազմել է 4.4 %:

Սակայն ԱՄՀ-ն հավատացած է, որ ՀՀ Կենտրոնական բանկին կհաջողի գնաճը պահպանել 4 %-ի շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ