Իրանը եւ Հայաստանը սահմանային Նուրդուզ գոտում ստեղծում են վայրի բնության միջազգային այգի, հայտնել է Իրանի ազատ տնտեսական գոտու` «Արազ»-ի ղեկավար Սադիգ Նաջաֆին, հաղորդում է İRNA լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով, այդ ծրագիրն իրականացվելու է տարածաշրջանում վայրի բնության քարոզչության նպատակով. «Ծրագրի իրականցումը կսկսվի մոտ ապագայում: Այգում, որտեղ ստեղծելու Իրանի եւ Հայաստանի տարածքում, կպաշտպանվեն ֆլորայի եւ ֆաունայի տեղական տեսակները»:
Իրանի շրջակա միջավայրի պահպանման հարցերով զբաղվող կազմակերպությունը եւ «Արազ» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչները դիտարկել են այն տարածքը, որտեղ ստեղծվելու է այգին: