News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը փետրվարի 13-ի վիրահատությունից հետո այսօր` մարտի 28-ի առավոտյան, վերջապես դուրս է գրվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ նրա վիճակը լավ է: Նրա խոսքով` ժամանակ առ ժամանակ Սերոբ Տեր-Պողոսյանը պետք է քիմիոթերապիա անցնի, որն իրենց մոտ չի արվում, այլ Ուռուցքաբանության կենտրոնում: Իսկ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ նրան հիվանդանոցից տեղափոխել են «Երեւան կենտրոն» ՔԿՀ:

Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:

Դրանից հետո մանկապիղծը հունվարի 26-ից վիրահատվելու նպատակով ՔԿՀ-ից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց: Նա երկու տարի առաջ ԱՄՆ-ում վիրահատվել էր հաստ աղիքի ուռուցքի հետ կապված, սակայն նույն հատվածում նորից գոյացություն էր առաջացել: Այս անգամ եւս Հայաստանում նրան վիրահատել են` հաստ աղիքի չարորակ ուռուցք ունենալու կապակցությամբ: Թեեւ նրա վիճակը բավարար է եւ կարող է դուրս գրվել հիվանդանոցից, սակայն չէր ցանկանում գնալ: «Զգացվում է, որ ցանկանում է մնալ, պայմանները լավ են, ինքը լյուքս պալատում պառկած է, հեռուստացույց կա, կինը գնում-գալիս է: Իհարկե, անվտանգության ծառայության աշխատակիցներ էլ կան»,- ասել էր Օնիկ Մելքոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ