ՀինգշաբթիՀուլիս 24
  • USD 406.97
  • EUR 550.63
  • RUB 11.63

Հայկական գինու եւ կոնյակի արտահանումն աճել է

13:59, 29.03.2012 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Տնտեսություն

Կոնյակագործության եւ գինեգործության ոլորտում մրցակցությունը շատ մեծ է, եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս: Այդ մասին այսօր` մարտի 29-ին Երեւանում կոնյակագործության խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Կոնյակի արտահանմամբ, Հայաստանում զբաղվում են մոտ 30 կոնյակագործական ձեռնարկություն, արտահանումն իրականացվում է 25 երկիր: Գինու արտահանմամբ զբաղվում են 15-16 գինեգործական գործարաններ, արտահանում են 20 երկրներ:

«ՄԱՊ» ընկերության ներկայացուցիչ Գարուշ Սամվելյանը նշեց, որ հայկական գինու արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, ու հայկական ընկերություններին հաջողվում է որոշ առաջխաղացում ապահովել այդ շուկայում: «Եվրոպան միայն եվրոպական գինիների համար է»,-նշեց Գ. Սամվելյանը:

«Արցախ Ալկո» ընկերության ներկայացուցիչ Աշխեն Սարգսյանը նշեց, որ զբաղվում են մրգային թունդ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որոնք ավելի շատ հայտնի են Հայաստանից դուրս, քան` Հայաստանում: Դրա պատճառներից մեկը, ըստ Ա. Սարգսյանի, գովազդի մասին օրենքում առկա սահմանափակումներն են թունդ ալկոհոլային խմիչքների նկատմամբ:

Վայոց Ձորի «Գետնատուն» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ցանկություն ունեն գինիներ արտահանել նաեւ եվրոպական շուկա, քանի որ բարձրորակ գինիներ են արտադրում «Արենի» սորտից: Սակայն խնդիրներ կան հարկային համակարգի հետ: Մասնավորապես` ընկերությունը ներմուծում է սարքավորումներ, սակայն չի կարողանում ավելացված արժեքի հարկը նախկինի պես վճարել 12 ամիս ուշացումով:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

«Ժամանակ». Ամերիկյան պատժամիջոցները հասան Հայաստան

Ոչ մի կասկած լինել չէր կարող, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների կիրառումը ուղղակիորեն շոշափելու էր նաեւ Հայաստանի շահերը...

«Հրապարակ». Սերգո Կարապետյանի մոտ երկրորդ շնչառությունն է բացվել

Ոլորտի ոչ մի հարց՝ մեծ թե փոքր, առանց նրա «դաբրոյի» չի լուծվում...

Առավել ռիսկային ընկերությունների նկատմամբ միջոցառումներ են իրականացվում

Հուլիսի 1-ից զգալիորեն աճել է դուրս գրված հարկային հաշիվների քանակը…

Հուլիսի 26-ին կվերաբացվի գյուղատնտեսական երկրորդ տոնավաճառը

Վաճառվաճ մթերքի ողջ ծավալը կազմել է 448 տոննա...

Գազ չի լինելու Աջափնյակում

Վթարավերականգնողական եւ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով...

Դոլարի նվազումը շարունակվում է

Փակման գինը կազմել է 407.25 դրամ...