News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական ձեռքբերումը  նրա  «ջրբաժանի» դերն է, որը խանգարում է ռազմական գործողությունների վերսկսմանը: Նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան  Մանվել Ղումաշյանը մարտի 29-ի մամլո ասուլիսում, որը նվիրված է եղել  ԵԱՀԿ ՄԽ-ի ստեղծման 20-ամյակին:

Մամլո ասուլիսը սկսելով լրագրողներին Մինսկի  խմբի գործունեությանը եւ կողմերի գնահատմանը ծանոթացնելուց` Ղումաշյանը եզրակացրել է, որ «ՄԽ-ից տարբեր կողմերի ակնկալիքները տարբեր են», որով էլ պայմանավորված է Երեւանի եւ Բաքվի գնահատականների հակադարձ համեմատականությունը, առաջինը դրական գնահատական է տալիս, երկրորդը պարբերաբար դժգոհություն է հայտնում: «Փաստացի Մինսկի խումբը մինչ այժմ չի լուծել իր գլխավոր խնդիրը: Սակայն դրական է, որ այն համարվում է կողմերը պատերազմից հետ պահող արգելք», - կարծում է փորձագետը:

Ըստ նրա` Կազանում նախագահների հանդիպումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել Մադրիդյան սկզբունքները: Այդ պատճառով էլ պետք է այժմ պահպանել բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափը, սպասել, թե երբ կողմերի միջեւ, այնուամենայնիվ, վստահություն կտիրի, Ադրբեջանը պատրաստ կլինի զիջումների, եւ արդեն այն ժամանակ լուծել խնդիրը:

Խոսելով ԵՄ-ում Ֆրանսիայի ՄԽ-ի համանախագահության փոխարինման վերաբերյալ հրապարակումների եւ հայտարարությունների մասին` Ղումաշյանն ասել է, որ «իրականությունից հեռու է»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման գործում Թուրքիայի  ակտիվացմանը, ապա, ըստ փորձագետի, այժմ Թուրքիայի դիրքերն ավելի թույլ են, քան  առաջ, հաշվի առնելով, որ Անկարան իրեն այնքան էլ լավ չդրսեւորեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքում, իսկ նրա քաղաքականությունը տարածաշրջանում եւ արաբական աշխարհում պարզապես խափանվել է: Ըստ վերլուծաբանի` ընդհանուր առմամբ Թուրքիայի ակտիվացումը կապված է  մտավախության հետ. Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին եւ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ենթատեքստում աճում է վտանգը, որ  Բարաք Օբաման այս անգամ կարող է  վերջապես կատարել իր խոստումը եւ արտաբերել «Հայոց ցեղասպանություն» բառը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ