News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկա պահին դժվար է դատողություններ անել, թե որքանով է իրականությանը համապատասխանում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի տարածքում օդնավակայան է տրամադրվելու Իսրայելին` կիրառման նպատակով: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ:

«Պարզ է, որ այդ ասեկոսեների հետեւում ինչ-որ բան կա, կամ բանակցություններ, կամ էլ նախնական «դաբրո» Ադրբեջանի կողմից, կամ էլ ինչ-որ քննարկում»,-նշել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի ժխտմանը, ապա փորձագետը հիշեցրել է ադրբեջանական կողմի արձագանքը` վերջերս մեծ քանակության զենքի գնման պատմության հետ, երբ Բաքվում փորձեցին զենքի գնման փաստը «բացատրել» նրանով, որ այն իբր ուղղվելու է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ, եւ բնավ ոչ` Իրանի: «Սակայն նախնական տեղեկություններով, գնված զենքը մեծամասամբ հականավային հրթիռային համակարգեր են, եւ հասկանալի պատճառներով չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ»,-նշել է փորձագետը` հավելելով, որ այդ համակարգերը կարող են ուղղվել ոչ միայն Իրանի, այլ նաեւ Ռուսաստանի դեմ` հաշվի առնելով, որ հենց այդ գերտերությանն է պատկանում Կասպից ծովի ամենախոշոր նավատորմը:

Փորձագետի խոսքով, բերված օրինակը հաստատում է Բաքվի հայտարարությունների ոչ հավաստի լինելը: «Օդանավակայանները ընդամենը դետալ են: Բայց մի բան պարզ է, Իսրայելը ամրապնդում է իր ներկայությունը Ադրբեջանում, եւ դա չի կարող սպառնալիք չներկայացնել Իրանի համար»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին Foreign Policy ամսագրում տեղեկություն է հայտնվել, որ Իսրայելը իրավունք է ստացել օգտվել Ադրբեջանի ավիաբազաներից:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան անանուն պաշտոնյան չի բացառել, որ այդ բազաների վրա կարող են վայրէջք կատարել իսրայելական օդանավեր` Իրանին հարվածելուց հետո: Այդ հրապարակմանն ի պատասխան Ադրբեջանը մի շարք հերքումներ է հնչեցրել: Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը նույնիսկ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքը երբեք չի օգտագործվի Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ այլ հարեւան երկրների հանդեպ թշնամական նպատակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ