News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ)  ընդունել է Թուրքիայի Բաթման (Սասուն) նահանգում ապրող հաշմանդամ հայ լրագրող Ջեւաթ Սինեթի հայցը։  Հայ լրագրողը հաշմանդամության թուղթ ստանալու համար դիմել էր նահանգի սոցիալական ծառայություն, որտեղ հրաժարվել էին նրան թուղթ տալ՝ վիրավորելով, թե նա քրիստոնյա է։

Բաթմանի Փեթրոլքենթ թաղամասում ապրող հաշմանդամ հայազգի Ջեւաթ Սինեթը 2010-ի սեպտեմբերի 21-ին դիմել է հաշմանդամության փաստաթուղթ ստանալու համար սակայն մերժվել է։ «Դու հայ ես, քո ինքնության փաստաթղթի մեջ գրված է «քրիստոնյա», քեզ չենք կարող հաշմանդամության թուղթ տալ»,-ասել են Բաթմանի սոցիալական ծառայությունում եւ վիրավորանքներ տեղացել։

Այս դեպքից հետո Սինեթը դիմել է Մարդու իրավունքների միությանը, որի օգնությամբ  դատական հայց է ներկայացրել քաղաքացիական ծառայողի նկատմամբ, սակայն դատախազությունը հայցը չի բավարարել: Դրանից հետո Սինեթը դիմել է Մարդինի ծանր հանցագործությունների գծով դատարան, որտեղ եւս բացասական պատասխան է ստացել։ Թուրքիայում դատական բոլոր ատյաններում իր  իրավունքները փնտրած Սինեթն ի վերջո դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Ես բողոքել եմ, սակայն Թուրքիայի դատարաններում իմ օգտին վճիռ չկայացվեց։ Ես էլ դիմեցի ՄԻԵԴ՝ ինձ վիրավորելու, իմ կրոնը ծաղրելու եւ ինձ նվաստացնելու համար»,-ասել է հայազգի լրագրողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ