News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ եւ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալական հեռագիր է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի,

Սրտանց շնորհակալ եմ Ռուսաստանի դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ինձ հղած Ձեր ջերմ շնորհավորանքի համար:

Համոզված եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բազմակողմ ու փոխշահավետ հարաբերությունները, հիմնված ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետագայում եւս կշարունակեն դինամիկ զարգանալ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների եւ ի շահ Անդրկովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման:

Հարգարժան Տիգրան Սուրենի, սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ