News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` ապրիլի 2-ին, այցելել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված «Միջմշակութային հաղորդակցությունը օտար լեզուների ուսուցման միջոցով» միջազգային գիտաժողովի բացման արարողությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում բարի ավանդույթ են դարձել Ֆրանկոֆոնիային նվիրված ամենատարբեր բնույթի միջոցառումները, այդ թվում` գիտական համաժողովները:

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նույն արժեքները դավանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առավել սերտ համագործակցությանը:

Նախարարը նշել է, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցությունը միջմշակութային երկխոսության  ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզված է, որ այն ընձեռում է առավել սերտ փոխճանաչելիության եւ համագործակցության հնարավորություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ