News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: «Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, եւ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց: Ի դեպ, Հակոբյանը մեզ հայտնեց, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաեւ ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաեւ Եվրադատարան»,-տեղեկացրեց Հակոբյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ