News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը եւ Ռուսաստանը ձգտում են բազմաթիվ խնդիրների լուծում գտնել եւ բազմիցս ապացուցել են դիրքորոշումների սերտությունը ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ միջազգային ասպարեզում:  Այս մասին, այսօր` ապրիլի 3-ին, Բաքվում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Իմ այժմյան այցը Բաքու լավ հնարավորություն է տեսնել համագործակցության գործնական զարգացումը»,-ասել է նա:

Ըստ նախարարի` երկու երկրների նախագահների ղեկավարության ներքո գործարկվել էր հումանիտար համաժողովի նախագիծ, որը հաջող կերպով իրականացվում է:

Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է  դրա լուծման հարցում եւ հանդես է գալիս տարածաշրջանում բնակվող մարդկանց շահերից, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Մենք բոլորս էլ ուզում ենք կարգավորման գործընթացն արագացնել եւ լրացուցիչ ջանքեր կգործադրենք, որպեսզի այն  չձգձգվի», - նշել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ