News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան որոշի չհամագործակցել ԵՄ-ի հետ Կիպրոսի նախագահության ներքո, ապա կվնասի իր` ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներին: Այդ մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով թուրքական կողմի` Կիպրոսի նախագահության ժամանակ` հուլիսի 1-ից ԵՄ-ի հետ հարաբերությունները սրելու վերաբերյալ հայտարարությունը, նախարարը ուշադրություն է հրավիրել թուրքական զորքերի կողմից Կիպրոսի օկուպացման հանգամանքի եւ որպես սեփական տարածք օկուպացված հատվածում իրականացված անօրինական քայլերի վրա:

«Թուրքիան շատ հաստատուն եւ հստակ պատասխան է ստացել ԵՄ-ից` ԵՄ խորհրդի մակարդակով: Թուրքիայի սպառնալիքները քննարկվել են ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ: Եթե Թուրքիան հրաժարվի համագործակցությունից, վնաս կհասցնի ԵՄ-ին անդամակցելու հեռանկարներին: Նման վարմունքը բնորոշ չէ անդամակցության թեկնածու երկրի համար, եւ միանշանակ իր հետեւանքները կունենա»,-հայտարարել է նա:

Նա հավելել է, որ վերջին շրջանում, Կիպրոսի երկու համայնքների ղեկավարները մոտ 150 հանդիպում են անցկացրել, սակայն Թուրքիան հրաժարվում է բանակցություններ վարել համայնքների ղեկավարների միջոցով: «Թուրքական կողմը հավաստիացնում է, որ եթե մինչեւ հուլիսի 1-ը խնդրին լուծում չտրվի, հնարավորություններից մեկը կարող է լինեն Կիպրոսի թուրքական հատվածի բռնակցումը»,-հայտարարել է նա` հիշեցնելով, որ նման հայտարարությունները կնվազեցնեն կղզու վերամիավորման հավանականությունը: «Կիպրոսի ղեկավարությունը ցանկանում է դեռեւս ջանքեր գործադրել»,-ասել է նախարարը` բարձր գնահատելով Հայաստանի դերը այդ հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ