News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիդերլանդների պետական Netherland 1 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Ռեպորտաժում խոսվում է մարդկանց իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի, լրագրող Խադիջա Իսմայիլի դեմ տարվող կեղտոտ արշավի, մարտի 17-ին տեղի ունեցած երիտասարդական միտինգի ժամանակ ձերբակալված Ջամալ Ալիի մասին: Ռեպորտաժում լրագրող Խադիջա Իսմայիլովան ներկայացնում է Ադրբեջանում ստեղծված հասարակական-քաղաքական մթնոլորտը: Նա նշում է, որ իրեն նկարահանել են հենց իր ննջարանում: «Փաստացի նրանք իմ ննջարանում էին, տեսախցիկներ էին տեղադրել, նկարահանում էին ինձ: Երկար ժամանակահատված նկարահանումներ են արել, ինչից հետո հրապարակել են այդ վիդեոն: Ես շատ լավ գիտեմ, որ նախագահ Ալիեւի վարչակազմը կարգադրել է թերթերին նման բան անել եւ վարկաբեկել ինձ: Նրանք ցանկանում են, որ ես ապրեմ այն կյանքով, որը նրանք են ուզում: Ես այդպես չեմ կարող` դա իմ կյանքն է»,-ասում է լրագրողը:

Նշենք, որ Հոլանդիայի` Եվրոպական Խորհրդարանի անդամ Գերբեն Յանին ուղեւորվել է Ադրբեջան եւ ռեպորտաժ պատրաստել քաղբանտարկյալների եւ ձերբակալված երիտասարդների մասին: Ռեպորտաժում նշվում է, որ այդ երկրում իշխանությունը հորից անցնում է որդուն, խորհրդարանում ներկայացված բոլոր պատգամավորներն էլ Իլհամ Ալիեւի համախորհներն ու իշխող կուսակցության անդամներն են:

«Եվրատեսիլյան շոուն էլ կիրառվելու է Ալիեւների քարոզչական նպատակներով: Դա կարծես մեծ երեկույթ է քո այգում: Որոշ մարդիկ զվարճանում է: Դրան մասնակցելու հնարավորություն չունեն, սակայն, հասարակ ադրբեջանցիները»,-եզրափակում է ադրբեջանցի լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ