News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի բանակցությունների համար հարթակ ստեղծելու ուղղությամբ լուրջ առաջընթաց կա: Այդ մասին  «Կոմերսանտ» թերթին տված  հարցազրույցում հայտնել է  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ներկայացնելով Երեւանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքները:

Պատասխանելով  հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում չի հաջողվել հասնել էական հաջողության, թեեւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերին, հայկական կառավարության ղեկավարը նշել է, որ դա կախված է այն բանից, թե ով ինչ արդյունքներ է սպասել այդ բանակցային գործընթացից: «Նման խնդիրներն արագ չեն լուծվում», - ասել է նա:

«Այդպիսի (եռակողմ) ձեւաչափով անցնող հանդիպումները եւ բանակցությունները շատ օգտակար են եղել: Առաջ է եկել խնդրի գիտակցման ավելի խոր ընկալում` ե'ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ե'ւ այն ձեւաչափի շրջանակներում, որն իրականացվել էր Դմիտրի Անատոլիեւիչի նախաձեռնությամբ», - ընդգծել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ