Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Ադբրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի նման կառույցի շինարարության հարցը: Այդ մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտնել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ինչո՞ւ ոչ»,-ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե «Եթե Ռուսաստանը եւ Ադրբեջանը չպայմանավորվեն Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման հարցի շուրջ, կա՞ արդյոք տարբերակ, որ Հայաստանը հավանություն կտա իր տարածքում նման կայանի կառուցմանը»:
«Եթե մեր տարածքը այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում, ապա մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,-հայտարարել է նա` հավելելով, որ այդ առումով Հայաստանը կարող է առավելություններ ունենալ, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է: