Այսօր` ապրիլի 24-ին, ժամը 17:00-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Դաշտաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: դեռեւս չպարզված համգամանքներում «ՈՒԱԶ-31519» մակնիշի 26 ՕԼ 213 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրյա արգելապատնեշին՝ վնասելով գազատար խողովակի հենասյունը: