Համացանցում հայտնվել են նոր սերնդի BMW X5-ի լուսանկարները. մեքենան դեռ պատված է  կամուֆլյաժի  հաստ շերտով: Դատելով լուսանկարներից, արտաքնապես եւ մեխանիկական առումով այն  շատ չի փոխվել, սակայն ավելի ժամանակակից ինտերիեր եւ էլեկտրոնիկա ունի:

Autoevolution-ը հաղորդում է, որ նոր մեքենան կունենա մեդիահամակարգով կառավարվող ղեկանիվ,  iDrive մուլտիմեդիա հավելվածներով կառավարումը կիրականցվի սենսորային պանելի միջոցով: Ըստ պարբերականի` նոր սերնդի BMW X5-ը, բացի անվտանգության հիմնական ակտիվ եւ պասիվ համակարգերից, կունենա նաեւ հետիոտնի համար անվտանգության բարձիկներ:

Ակնկալվում է, որ նոր սերնդի BMW X5 –ի պրեմիերան կկայանա այս տարվա սեպտեմբերին, Փարիզի ավտոսրահում: