Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից 100 կմ հեռու գտնվող Իդվոր քաղաքում տղամարդը, ում թույլ չեն տվել մտնել գիշերային ակումբ, պայթեցրել է հաստատությունը:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տղամարդը նռնակ է նետել այցելուներով լի գիշերային ակումբի դռների մոտ այն բանից հետո, երբ նրան եւ նրա երեք ընկերներին պահնորդներն արգելել են ներս մտնել: Արդյունքում զոհվել է երեք մարդ, այդ թվում` չարագործն ու նրա ընկերներից մեկը: Ութ մարդ վիրավորվել է: Իրականցվում է հետաքննություն: