Շփման գծում միջադեպերը կապված չեն Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արտասահմանյան քաղաքականության հետազոտությունների իտալական ինստիտուտի (ISPI) Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի փորձագետ Կարլո Ֆրապին` մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին հունիսի 4-5-ին տեղի ունեցած միջադեպերը:

Ֆրապիի խոսքով` Ղարաբաղի դե ֆակտո իշխանության եւ Բաքվի իրավական չճանաչման միջեւ ճեղքումը  «տաքացնում է պաշտպանությունը», որի մերժման դեպքում պետք է կրիտիկական հետանքներ սպասել ոչ միայն  երկու հակամարտող կողմերի, այլեւ տարածաշրջանի կայունության համար:

«Հիմա ավելի, քան երբեւէ անհրաժեշտ են բոլոր դերակատարների ջանքերը, ովքեր ուղղակի կամ անուղղակի ներգրավված են փակուղային հակամարտության մեջ, լուծելու համար եվրասիական տարածքի ամենածանր խնդիրներից մեկը»,-ավելացրել է փորձագետը: