Լյովա Twice անունով հայտնի ռեփեր Լեւոն Պապյանին սպանած աղջիկը թմրամիջոցներ է օգտագործում եւ էսկորտ ծառայություններ մատուցում: Մարդասպան աղջկա մասին այս մանրամասները հայտնաբերել են սոցիալական ցանցերի օգտատերերը, ում ցնցել է ռեփերի սպանության լուրը:

Ամեն ինչ տեղի է ունեցել հունիսի 7-ի երեկոյան, Թելմանի փողոցի 43 շենքի բնակարաններից մեկում, որտեղ ռեփերը հյուր էր գնացել իր ընկերուհուն: Երիտասարդները, ըստ նախնական տեղեկությունների, ալկոհոլ են օգտագործել, ապա ինչ-որ բան չեն կիսել:

Եկատերինան վերցրել է դանակն ու հարվածել սիրելի տղամարդու ուղիղ սրտին:

Ընդ որում, ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», իր երգերում Լյովան բազմաթիվ անգամ հիշատակել է Կատյային, իսկ նրանց ընկերները նշում են, որ ռեփերը պարզապես մինչեւ ականջները սիրահարված էր նրան:

Սոցիալական ցանցերի օգտատերերը Կատյայի բլոգում նկար են գտել, որտեղ երեւում են կոկաինի շերտերը եւ աղջկա ձեռքերը:

Ավելին, ռեփերի երկրպագուները համացանցում գտել են լուսանկարներ, որտեղ Կատյային շատ նման աղջիկը երեւում է մերկ` տարբեր դիրքերով եւ պոռնոդերասանների հետ: Էսկորտ գործակալության կատալոգում նշվում է, որ «մոդել Կատյա Դորոֆեեւան զբաղվում է էսկորտով»: Այդ գրառումը 2010 թվականի է:

Եթե լուսանկարում իսկապես Կատյան է, ապա հնարավոր է, դա նրա անցյալն է, բայց դժվար է ասել, արդյոք Լյովան իմացե՞լ է այդ մասին, թե` ոչ: