Վրաստանի հետ սահմանակից Արդահանի Թուրքգյոզուի սահմանակետով 15 օտարեկրացի կանանց Արդահան եւ Արդվին նահանգներ տեղափոխած եւ մահվան սպառնալիքի տակ մարմնավաճառության դրդած մոտ 40 հոգանոց հանցախմբի անդամները ստացել են ընդհանուր 416,5 տարի պատժաչափ։

Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Էրզրումի հատուկ իրավասություններով դատախազության հրահանգով 2010-ի փետրվարի 13-ին սկսված հետաքննության հայտնի է դարձել, որ Թուրքիա մտած արտասահմանցի 15 կանանց մահվան սպառնալիքի տակ ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ։ Հետաքննության ժամանակ գաղտնալսվել եւ ապացուցվել են հանցախմբի հանցանքն ապացուցող փաստեր, որի արդյունքում հանցախմբի անդամ կամ նրան աջակցած 40 հոգու նկատմամբ դատական գործ է բացվել։

Փաստաթղթերում նշվել է, թե Արդահանի ոստիկանության աշխատակիցներից մեկի դեմ եւս դատական գործ է հարուցվել, քանի որ այն պահին, երբ հյուրանոցում պետք է տեղի ունենար գործողություն, նա այդ պահին սեռական հարաբերության մեջ է եղել ազգությամբ հայ ոմն Էսմիրայի հետ եւ խոչընդոտել է գործողությանը։

Էրզրումի հատուկ իրավասություններով ծանր հանցագործություների գործերով 2-րդ դատարանը հանցախմբի 40 անդամներին դատապարտել է ընդհանուր 416,5 տարվա ազատազրկման եւ մոտ 2 մլն լիրա դրամական տուգանքի։