Linux-ի հեղինակ Լինուս Թորվալդսը դարձել է Հազարամյակի մրցանակակիր տեխնոլոգիաների ոլորտում (Millennium Technology Prize 2012): Նա մրցանակը կիսել է ճապոնացի գիտնական Սինյա Յամանակայի հետ, ում մրցանակը շնորհվում է ցողունային բջիջների ստացման նոր մեթոդի համար:

Սա առաջին դեպքն է, երբ մրցանակը տրվում է միաժամանակ երկու հոգու: Դրամական պարգեւը կազմում է 1,2 մլն եվրո: Նրանցից յուրաքանչյուրին կտրվի  600 հազարական եվրո գումար, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:

Տեխնոլոգիաների ոլորտում հազարամյակի մրցանակը տրվում է երկու տարին մեկ անգամ` մարդկանց կյանքի որակը փոխող ձեռքբերումների համար: Նախկինում մրցանակի էին արժանացել ծրագրավորող Թիմ Բերներս Լին, բիոտեխնոլոգ Ռոբերտ Լանգերը եւ ֆիզիկոս Միխայիլ Գրետցելը: