Չինաստանում հունիսի 16-ին Ցզյուցյուան տիեզերակայանից մեկնարկեց «Շենչժոու-9» տիեզերանավը` երեք տիեզերագնացներով:  «Չանչժեն-2Ֆ» հրթիռակիրը, որը նրան պետք է տիեզերք դուրս բերի, մեկնարկել է երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Հանսու նահանգից:

Անձնակազմի անդամների շարքում է  չինացի առաջին տիեզերագնացուհին ` ռազմածովային ուժերի 33-ամյա մայոր Լյու Յանը: 

«Շենչժոու-9»-ի թռիչքի նպատակը տիեզերքում գտնվող «Տյանգուն-1»-ի լաբորատոր մոդելի հետ  մոտեցման, բախման  եւ այլ տեխնոլոգիաների մշակումն է: Չինացի  տիեզերանավորդները տիեզերքում մի քանի գիշեր կանցկացնեն, ինչպես նաեւ գիտափորձեր կանցկացնեն, հայտնում է  NEWSru.com-ը:

Ինչպես հաղորդվում է չինական CNTV ընկերության կայքում, չինացի առաջին կին տիեզերագնաց Լյու Յանը ծնվել է Հենան նահանգի Լինչժոու քաղաքում: Նա Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ է եւ տիեզերագնացության  մայորի 4-րդ աստիճան ունի:  Իր թռիչքին նա նախապատրաստվել է ավելի քան 2 տարի` 2010 թվականի մայիսին դառնալով տիեզերագնացների երկրորդ խմբի անդամ: