Բրիտանական Aston Martin ավտոարտադրողը հրապարակել է իր նոր ավտոմեքենայի` Vanquish-ի պաշտոնական լուսանկարները եւ ներկայացրել մեքենայի որոշ տեխնիկական պարամետրերը:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, 5,9 լիտրանոց V12 մոդիֆիկացված տարբերակի հզորությունը  565 ձիաուժ է: Շարժիչը ագրեգատացված է 6 դիապազոնային ավտոմատով: Ուժային ագրեգատը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 295 կմ/ժամ է:

Համեմատության համար. մինչեւ առաջին 100 կմ-ն DBS-ն զարգացնում է 4,3 վայրկյանում, իսկ նրա առավելագույն արագությունը 305 կմ/ժամ է:

Մեքենայում կարբոնո-կերամիկական Brembo արգելակային մեխանիզմներ են տեղադրված` երրորդ սերնդի:

Նոր Vanquish-ը Եվրոպայում վաճառքի կհանվի այս տարվա երկրորդ կեսին: Մեքենայի բազային անգլիական գինը կազմում է 190 հազար ֆունթ սթերլինգ: