Գերմանական Lumma Design թյունինգային բյուրոն ներկայացրել է իր նոր սպորտային CLR 6 M մեքենան` BMW M6 նոր մեքենայի մշակված տարբերակը:

Ինչպես հաղորդում է ԱվտոՎեստի.ru-ն, առայժմ ընկերությունը ներկայացրել է նոր աէրոդինամիկական փաթեթը` մշակված BMW M6 ներկայիս սերնդի համար, նաեւ անվասկավառակների բաղադրիչների փաթեթը: Բեռնախցիկի վրա ահռելի հակաթեւ է դրված, իսկ աէրոդինամիկ տարրերն արված են կարբոնից: